Պատմություն և առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ո՞վ է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները։ Առասպել պատմություն վոր հորնում են
  2. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով։Բել հավացեց մեծ բանակ և մտավ Հայաստան և Հայկ իր աղեղով կրակեծ Բելի սիրտ և բել մեռվ մնացած վախից գնացին
  3. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելիմասին։Ես այ չեմ կառթաց է:
  4. Ո՞րն է ձեր ամենասիրելի
    • – առասպելը, Հայկ և բել
      – առասպելական հերոսը։Հայկ

Ուսումնական աշուն 2023

Բուենոս Այրեսի այգի, Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող զբոսայգի[1], որը տեղակայված է «Արմենիա Հանրապետական Հիվանդանոցի» հարևանությամբ։ Այգին ունի շատրվաններով կիսաշրջանաձև կենտրոնական արհեստական լիճ 3000 մ 2 մակերեսով։ Գտնվում է Մարգարյան և Հալաբյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ լքված պուրակը վերանորոգվել է 2012-ի ամռանը և նույն թվականին կոչվել Բուենոս Այրես անունով , որը Երևանի հետ 2000 թվականից քույր-քաղաք է։ Շուրջ 4 հա տարածք ունեցող այգին պաշտոնապես բացվեց 2012 թ. հոկտեմբերի 30-ին։

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ։Որովետեվ անյ կորողա պետկա գա։

2. Ւ՞նչ է դարը:Դար 100տարի է։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:դարերով

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել: 21դար

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ., 301թ., 2019թ., 405թ., 451թ., 1031թ., 1890թ., 1900թ., 678թ., 980թ., 760թ., 540թ. 66-դար 301-3դար ,2019-20դար , 405-4դար 451-4դար ,1031-10դար, 1890-դար, 1900-19դար,678- 6դար ,980-9 դար , 760-7դար , 540-5դար ,

Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին։Կոմիտաս Կոնստանդնուպոլիս ստեղծեց նրա երքչախումբ երաժտուցն դասավնդում ։ Կոմիտաս 1910-1915 թվակներին համերգներ տվեց Թուրքյաի Եվրոպայի և Եգիպտոսի տարբեր քաղաքներում , մենակ եգիպտոսում նա հասցրեց տալ 17 համեր և 12 դասախոսություն ։ Կոմիտաս շատ արագ դառցավ Կոնստանդնուպոլիս ամնա հայտն դմքերից։

կոմիտաս հուշարանը Փարիզում

Հայ մեծանուն երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզի Պոլ Գիրո հիվանդանոցի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։ Հենց այդ հոգեբուժարանում է մահացել Կոմիտասը։

Քանդակի հեղինակն է ծագումով հայաստանցի, այժմ Շավիլում ապրող և ստեղծագործող Արշավիր Եղիազարյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև մոտ 500 այլ հյուրեր[1]։

Սկզբում ֆրանսիական իշխանությունները դեմ են եղել տեքստի նման տարբերակին, սակայն հետագայում քաղաքական հեղինակությունները համարձակվել են ընդունելու ցեղասպանության հղմամբ այս տեքստը[1]։

Հայկական լեռնաշխարհ

Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի» , որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ։ Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը: Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։

ճամփորդուփթյուն դեպի կոնդի թաղամաս

Մենք գնացելենք կոնդ թաղամաս այնտեղ տեսանք սուր մկրտիչ եկեղեցի հետո մենք քայլեցին կոնդի տների մենք տեսանք նկարիչների խումբ նրանք նկարում եյն բնություն

հետո մենք տեսանք մի տատիկ նա պատմեց որ ցեղսպանության ժամանակ նրանք ոխենումեյն թուրքերից և ապռումեյն մի տան մեջ 9ընտանիք հետո մենք ելիի քայլեցինք և տեսանք պատերին նկարներ և դռներին հետո մենք քայլեցինք ու գնացինք նստեցինք ավտոբուս

Օղակաձև զբոսայգի

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Օղակաձև այգի, գտնվում է ԵրևանիԿենտրոն համայնքում։ Օղակաձև Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ[1]։

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուրշ։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «Թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Կոնդի հեռանկարային ծրագիր

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ։ Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց ։