ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌը

Մեսրոպ Մաշտոց. Շարական

Խաղաղության առավոտ ծագեցրու մեզ վրա,
Մարդասեր
Եվ պահպանիր:

Փրկիչ,
Քո իմանալի լույսովդ
Լուսավորիր մեր հոգին
Եվ պահպանիր:

Եվ ամեն մի վտանգի դեմ ամրացրու մեզ
Քո սուրբ աջ հովանու տակ
Եվ պահպանիր:

Ամանորյա ֆիլմեր

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

էլֆ

Սանտայի գաղտնի առաքելությունը

Սանտայի գաղտնի առաքելությունը

մենք ամանոր նշում ենք տատիկի մոտ սպասում ենք մինչև 12:00 գա

Ձմեռային ճամբարի եկրորդ շաբաթվա ամփոփում

մենք այս շաբաթ սահադաշտ այնտեղ չմուշկով քշեցին և գնացելենք երեվանի պատմության թանգարան այնտեղ տեսանք աշխարհի ամենա հին կոշիկ լեգոներով

տուն եյնք սարքե ։ նաևհայկական զարդերի մասին և հայկական տարազի

մասին։ մենք գնացելեն վարպետ դավիթ մոտ այնտեղ տեսանք մատանի պատերազմի բեկորներ պատրաստված ։

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Ազգային հագուստ՝ տարազ

Տարազի աքսեսուարները

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Տղամարդու հայկական տարազ

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ազգային զարդերի պատմությունը

Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդի տեսակ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակությունից բացի խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել:
Զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել: Ինչպես նշեցինք, ավանդական կենցաղում զարդն ունեցել է սոցիալ-ընտանեկան ցուցիչի դեր: Չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել: Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ` ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան` ունևորության ցուցիչ:

Դաշդեմի Ամրոց

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ 

Ձմեռայի ճամբար․Առաջին շաբաթվա ամփոփում

Առաջին շաբաթը անցավ շատ հավես։ Մենք շատ նախգծերենք։Մենք ունեցելենք մարմնամարզական ստուգատես։ Քարտեզով ուսումնասիրեցինք Երևան քաղաքի հատակագիծը լեգոներվ սարքենցինք Կարմիր կամուրջը, մեր դպրոց ։ Մենք նաև ուսումնասիրեցին Հայաստանի բերդեր։ Մենք բաժամվեցինք չորս թիմերի և մեր թիմով ուսումնասիրեցինք Դաշտադեմի ամրոցը։ Վերջին օր մեզ հյուր եկան Արևելյան դպրոցի ջոկատը, և մենք նրաց հետ բաժանվեցինք չորս թիմերի և սարքեցին մեր ցանկությունների քաղաքը։