Հովանես թումանյանի մասին

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 191869ԴսեղԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – մարտի 231923ՄոսկվաԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

Սևանա լիճ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։
Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։
Անվան ծագումնաբանությունը

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Գեղամա ծով անվանումը կապում են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։
Սևան անվան ծագումնաբանության հետ կապված տարբեր ավանդույթներ ու ստուգաբանություններ կան։ Դրանցից մեկի համաձայն լճին Սևան անունն են տվել այստեղ գաղթած վանեցիները։ Վանից գաղթելով նրանք եկել են և հաստատվել լճի շրջակայքուն, մտածելով, որ սա էլ Վան է։ Սակայն Վանի մեղմ ու խախաղ կլիմային հակառակ, այստեղ կլիման ցուրտ էր ու դաժան։ Գաղթածները հիշելով իրենք երկրի մեղմ կլիման ու բարեկեցիկ կյանքը դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Հենց այդ օրվանից էլ լճի անունը մնում է Սևան։
Ըստ մեկ այլ ստուգաբանության, լճի անունը կապում են հայերեն սև և վանք բառերի հետ, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։
Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: Սակայն 20-րդ դարում սկսված Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանը, կողակը և բեղլուն։ Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է համարվում սիգը։ Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստան Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը և փոքրասիական մողեսը: Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, որն ընդգրկում է մոտ 267 տեսակ: Դրանցից են հայկական որորը, քաջահավը, ֆլամինգոն։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, նապաստակ, աքիս, ջրասամույր և այլ կենդանիներ։

Առաջադրանք

Գրի՛ր 10 փաստ Սևանա լճի մասին

Ձմեռային ճամբարի եկրորդ շաբաթվա ամփոփում

մենք այս շաբաթ սահադաշտ այնտեղ չմուշկով քշեցին և գնացելենք երեվանի պատմության թանգարան այնտեղ տեսանք աշխարհի ամենա հին կոշիկ լեգոներով

տուն եյնք սարքե ։ նաևհայկական զարդերի մասին և հայկական տարազի

մասին։ մենք գնացելեն վարպետ դավիթ մոտ այնտեղ տեսանք մատանի պատերազմի բեկորներ պատրաստված ։

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Ազգային հագուստ՝ տարազ

Տարազի աքսեսուարները

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Տղամարդու հայկական տարազ

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ազգային զարդերի պատմությունը

Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդի տեսակ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակությունից բացի խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել:
Զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել: Ինչպես նշեցինք, ավանդական կենցաղում զարդն ունեցել է սոցիալ-ընտանեկան ցուցիչի դեր: Չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել: Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ` ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան` ունևորության ցուցիչ:

Դաշդեմի Ամրոց

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ 

Հին հայկական Նոր տարի. Կաղանդից մինչև Ամանոր

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

Խոր անցյալում հայոց նախնիները Նոր տարին՝ Կաղանդը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ՝ կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են նաև տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց տոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ։



Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որից գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Գոտեկախի» սովորույթը: Երբ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում:

Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ սկսվում էին այցելությունները: Բոլոր հյուրերը սպասված էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Տնեցիներն ու հյուրերը տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին։

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: «Ամանորը» բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը:

Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, Բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Հրազդան գետը

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի Մեծ (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ ՊահլավունիԱղբյուր

Ախուրյան գետ

Ախուրյան (թուրքերեն՝ Arpaçay), Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր, գետ ՀայաստանիՇիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթիԱրփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա: 2

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Երևան քաղաքի պատմությունը

Մեր սիրելի մայրաքաղաքը՝ Երևանը, 2804 տարեկան է: Ժամանակն է ծանոթանալու մեր քաղաքի պատմությանը: Եվ ուրեմն, ինչպես սկսվեց ամեն ինչ…

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ափին առաջացավ Վանի հայկական թագավորությունը, որին նաև անվանում են Ուրարտու, Բիայնիլի կամ պարզապես Արարատյան թագավորություն: Թագավորության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Argishti 1 Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագավորն էր Վանում,  իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը, որը դարձավ երկրի կարևորագույն քաղաքներից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրությունից.

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխված տարբերակն է: Ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է իբրև «վ»: Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել է ԵՐԵՎԱՆ:

Այդ պահպանված պատմական արձանագրության շնորհիվ գիտնականները որոշել են Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի հարձակումները քաղաքի վրա, բայց Երևանը քաջաբար դիմադրել է բոլոր փորձություններին: Իսկ 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

Yerevan

1920թ. նոյեմբերի 29-ին` Երևանը դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանը սկսեց գեղեցկանալ օր օրի: Երևանյան շենքերը կառուցվում էր բազալտով, գրանիտով, մարմարով և շատ այլ քարերով: Բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայության մայրաքաղաքը:

Yerevan 1

Երևանը շարունակում է մեծանալ ու գեղեցկանալ օր օրի, իսկ նրա այսօրվա պատմությունը կերտում ենք մենք՝ քեզ հետ միասին: Անենք այնպես, որ տարիներ ու դարեր հետո քեզ պես փոքրիկներ հպարտանան 21-րդ դարի Երևանի պատմությամբ…

Երևանի վարչական շրջաններ

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.


Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Երևանի խորհրդանիշները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Արգիշտի Ա արքան։ Ո՞ր թվականին հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը։
  2. Երևանը ե՞րբ դարձավ մայրաքաղաք։
  3. Ո՞վ է կազմել Երևան քաղաքի հատակագիծը։ Ինչպիսի՞ անվանում ենք տալիս Երևանին։
  4. Ի՞նչ բանաստեղծություններ, երգեր գիտենք Երևան քաղաքի մասին։
  5. Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը։ Թվարկել դրանք։