Ճամփորդություն դեպի էյնշտեյնի գիտութուների թանգարան

Մենք նստել ենք ավտոբուս, գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ ուսումնական թանգարան, ինտելուկտալ խաղեր ենք խաղացել: Կատարեցինք տարբեր փորձեր, մենք վերջում աստիճանի վրա նկարվեցինք:

Դդմային խնդիրներ

Ես հավաքել եմ 10 հատ դդում, իսկ Սաշան հավաքել է 8 հատ , իսկ Ֆելոն հավաքել է 6 հատ: Միասին քանի՞ դդում կլինի:

Ես ու Նարեկը հավաքելե ենք 40 հատ դդում. իսկ ես առանձին հավացեք ևս 50 հատ: Միասին քանի՞ դդում կլինի:

Ես ու Հենրին հավաքեցինք 20 հատ դդում, իսկ Նարեկը 50 հատ: Միասին քանի՞ դդում կլնի:

Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաև Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

Բնագիտական փորձեր

Աղը, պղպեղը և փուչիկը
Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Փչվող փուչիկը

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում մենք զարդարել ենք մեր դասարանը և պատրաստել ենք օրացույց: Մենք գնացել ենք Սևան, գնացել ենք Արա լեռ: Գնացել ենք նաև հեծանիվ վարելու: Մենք նկարել ենք նաև, շախմատ ենք խաղացել, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն ենք արել: Մարզամարզության ենք գնացել: Այգում խնձորներ հավաքելու ենք գնացել: