Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

«Հսկան» 

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
  • Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը: Բալադում կար մի իշխան որ համարում էր իրեն որ եթե նա լիք փող ունի ուրեմ ինք ամեն ուժեղն է :
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ 5-6 նախադասությամբ):
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին: հսկան ուժեղ էր շատ մեծ : Իշխան որ համարում էր իրեն որ եթե նա լիք փող ունի ուրեմ ինք ամեն ուժեղն է
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
  • Չըպարծենա երբեք ոչ ոք,
  • Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
  • Միշտ ուժեղից ուժեղը կա,
  • Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
  • Բա՛ց թող, որդիս,
  • Բա՛ց թող՝ գընան,
  • Ապրեն ազատ
  • Ապրեն ազատ
    Ուր կամենան:
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր (լրացուցիչ առաջադրանք՝ ըստ ցանկության

Այցելություն Մատենադարան նախագիծ

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։Մատենադարանը գտնվում կենտրոն համայքում մաշտոցի պողոտայում
  • Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։ Մատենադարան անցնում ենք Րաֆֆու, Սեբաստյաի փողոցով, Իսակով պողոտայով, Հաղթանակի կամուրջով և Մաշտոցի պողոտայով։
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Մայրենի

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր  տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ: 

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար: 

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի,  այդպիսի բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն: 

86. Տրված բառերի ընդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր: 

 Օրինակ՝ 

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի: 

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող: 

Բարեկամ — բարին կամեցող: 

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող: 

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող: 

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ: կտուց

կտցաձև – կտուցի ձև ունեցող

կտցահարել – կտուցով խփել

կտցաչափ – կտուցի չափ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: ուղիղ

ուղղագրությունը – ճիշտ գրելաձև

ուղղագիշ – ուղիղ գիծ

ուղղամիտ – ուղիղ միտք ունեցող

ուղղություն – ուղիղը ցույց տվող

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել: ճամփորդել

ուղեկից – կողքի մարդուն հետ լինել

ուղևոր – տրանսպորտային միջոցում գնացող

ուղեմոլոր – ճանապարհից մոլորված

ուղեևորվել – ճամփորդել

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ: 

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, օդային, օդապարիկ, օդամղիչ: 

Բ. Ջուր, հող, օդ: 

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: 
 Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն: 

Մարդամոտ = մարդ + ա + մոտ

լուսամուտ = լույս + ա + մոտ

ծնողասեր = ծնող + ա + սեր

գորգագործ – գորգ + ա + գործ

փառատոն – փառ + ա + տոն

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր: 

Սառն  (սառ), միտ (մտ), մուր (մր): 

սառն – սառնորակ, սառնասիրտ, սառաղբյուր

միտ (մտ) – մտածել, մտամոլոր, մտածմունք

մուր (մր) – մուրացկան, մրաթաթախ։

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր: 

Օրինակ՝ 

մայրություն — մայր + ություն 

անամոթ — ան + ամոթ: 

Ամպոտ – ամպ + ոտ

 քարոտ – քար + ոտ

 օդային – օդ + ային

 անշնորհք – ան + շնորհք

 դժգոհ – դժ + գոհ

 հեռավոր – հեռ + ավոր

 բարություն – բար + ություն։

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:  

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր: 

Թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկեղեն, անտուն, գունավոր, կաթնավուն, խորհրդավոր։

Կոտորակները ընդհանուր հայտարար

Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը/ մաս 1
Օրինակ՝
3/4 և 1/6 կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի։
Դրա համար գտնենք [4,6]=12
Այդ կոտորակների ամենափոքր ընդհանուր հայտարարը
12-ն է.
12։4=3
12։6=2
(3‧3)/(4‧3)=9/12 և (1‧2)/(6‧2)=2/12

Առաջադրանքներ
Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի
5/8 16 1/16
5/3 6 4/6
5/6 12 7/12
1/18 18 5/6
3/5 15 4/15
1/10 50 4/25
2/3 12 3/4
3/2 6 5/3
1/12 12 3/4
14/5 35 4/7
5/2 30 3/15
12/100 100 6/25
6/13 և 4/7
7/12 և 5/10
7/100 և 3/25
5/4 28 12/14
1/12 12 5/6
5/12 72 3/7
1/15 60 5/4
9/10 70 5/7

Բառարանընթերցման ֆլեշմոբ 

  1. Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։
    ջոգել-հասկանալ

լիֆտ -վերելակ

կուխնա -խոհանոց

մառոժնի -պախպաղակ

զիբիլ -աղբ

մամ-մայրիկ

պապ-հայրիկ

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝  Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը  Մարիանյանն է՝ 11022 մ, որը  գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը  չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները  չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը

ENGLISH 

There are many interesting books in the bookcase.

I like tea with much milk.

We see many boys and girls in the yard.

Do you eat much bread with soup?

English people don’t drink much coffee.

English people drink much tea.

There is much grass in our garden.

There are many nice flowers in the vase.

I don’t like sandwiches with much butter.

Children like to eat much ice-cream.

Tom has many good friends.

«Կարծես թե դարձել եմ ես տուն…» 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:բանաստեխծուցյան մեջ նա պատմում է մոր մասին
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Բանաստեղծության, հեղինակի մայրը ծերեր, աշխատասեր, հեքիաթասաց,պարզկա լեզու։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

  1. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:

պարզկա լեզու-պարզ և բարի լեզու ունեցող

մաշված ձեռքեր-շատ գործ արած զեռքեր

  1. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում: – գիշեր է գալիս

Բ)Իլիկդ խոսում է անուշ: իլիկիդ ձայնը

Գ) Դրախտ է նորից իմ հոգում -հոգիս երջանիկ է