Մայրենի

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր  տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ: 

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար: 

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի,  այդպիսի բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն: 

86. Տրված բառերի ընդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր: 

 Օրինակ՝ 

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի: 

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող: 

Բարեկամ — բարին կամեցող: 

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող: 

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող: 

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ: կտուց

կտցաձև – կտուցի ձև ունեցող

կտցահարել – կտուցով խփել

կտցաչափ – կտուցի չափ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: ուղիղ

ուղղագրությունը – ճիշտ գրելաձև

ուղղագիշ – ուղիղ գիծ

ուղղամիտ – ուղիղ միտք ունեցող

ուղղություն – ուղիղը ցույց տվող

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել: ճամփորդել

ուղեկից – կողքի մարդուն հետ լինել

ուղևոր – տրանսպորտային միջոցում գնացող

ուղեմոլոր – ճանապարհից մոլորված

ուղեևորվել – ճամփորդել

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ: 

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, օդային, օդապարիկ, օդամղիչ: 

Բ. Ջուր, հող, օդ: 

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: 
 Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն: 

Մարդամոտ = մարդ + ա + մոտ

լուսամուտ = լույս + ա + մոտ

ծնողասեր = ծնող + ա + սեր

գորգագործ – գորգ + ա + գործ

փառատոն – փառ + ա + տոն

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր: 

Սառն  (սառ), միտ (մտ), մուր (մր): 

սառն – սառնորակ, սառնասիրտ, սառաղբյուր

միտ (մտ) – մտածել, մտամոլոր, մտածմունք

մուր (մր) – մուրացկան, մրաթաթախ։

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր: 

Օրինակ՝ 

մայրություն — մայր + ություն 

անամոթ — ան + ամոթ: 

Ամպոտ – ամպ + ոտ

 քարոտ – քար + ոտ

 օդային – օդ + ային

 անշնորհք – ան + շնորհք

 դժգոհ – դժ + գոհ

 հեռավոր – հեռ + ավոր

 բարություն – բար + ություն։

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի): 

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:  

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր: 

Թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկեղեն, անտուն, գունավոր, կաթնավուն, խորհրդավոր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *