Հանդիպեցին մի անգամ նապաստակները և սկսեցին դժգոհել իրենց կյանքից.

-Մարդկանց, շների, արծիվների և ուրիշ գազանների պատճառով ենք վերանում: Ավելի լավ է միանգամից մահանալ, քան վախի մեջ ապրել և տանջվել, եկե’ք մեզ խեղդենք:

Եվ թռչկոտեցին նապաստակները լճի մոտ` խեղդվելու: Գորտերը լսեցին նապաստակներին և լցվեցին ջուրը:

Մի նապաստակ ասաց.

-Սպասե’ք, ընկերներ: Դեռ եկեք չխեղդվենք. երևում է գորտերի կյանքը մերինից վատն է. նրանք նույնիսկ մեզնից են վախենում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *