10 փաստ ծիծեռնակի մասին

1․Ծիծեռնակները լինում են մոտ․  79 տեսակ։ Հայաստանում կա 5 տեսակ՝ գյուղական, քաղաքային, առափնյա, ժայռային, շիկագոտի:

2․ Ծիծեռնակի տարբեր տեսակները նույն ապրելակերպն ունեն։

3․ Ծիծեռնակների կտուցը թույլ է, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

4. Ծիծեռնակներն ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։

5․ Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ եղանակ է լինելու, եթե ցածր է թռչում, ուրեմն անձրև է գալու։

6․ Ծիծեռնակներն իրենց բույնը կառուցում են տարբեր ճյուղերից և թքով ամրացնում են այդ ճյուղերն իրար։

7․Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը՝ բաժականման։

8․ Ծիծեռնակները ունենում են 4-6 ձագ։

9. Ծիծեռնակները թռչելու ժամանակ կարողանում են որսալ նույնիսկ ամենաարագ թռջող միջատներին։

10.Ծիծեռնակները, ի տարբերություն մյուս թռչուների, ավելի հաճախ են իջնում գետնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *